Էլեկտրոնային դասագրքեր

Մաթեմատիկայի 4-րդ դասարանի դասագիրք — Մաս 1

Մաթեմատիկայի 4-րդ դասարանի դասագիրք — Մաս 2

Մաթեմատիկայի 5-րդ դասարանի դասագիրք — Մաս 1

Մաթեմատիկայի 5-րդ դասարանի դասագիրք — Մաս 2

Ամառային ուսումնական-ստեղծագործական ճամբարի հաշվետվություն

18835086_945766582230901_1345181662_n

Ժամանակահատվածը՝ 29-ը մայիսի 9-ը հունիսի։ 

Ամառային ուսումնական-ստեղծագործական ճամբարի ժամանակ զբաղվեցինք տարաբնույթ գործունեությամբ, որը վերաբերվեց մաթեմտիկային և ռուսերենին։ Սովորողների հետ 19046545_1354950174552209_959972776_nկատարեցինք բակային աշխատանքներ՝ խնամք, փխրեցումներ, տարածքների մաքրում, մշակում։

Խաղացինք մաթեմատիկական խաղեր։

Միացրու խողովակները

Մկնիկը թակարդում

Ութոտնուկներ

Խաղ խորանարդիկներով

Մասնակիցներ՝ «Մաթեմատիկայի ջոկատ»

«Հյուսիսափայլի» անդրադարձը մայրենիի և մաթեմատիկայի ստուգումներին

 

Մանկավարժության հունիսյան ճամբար 2017

18835086_945766582230901_1345181662_n

Մանկավարժության հունիսյան ճամբարը բաց է՝ կազմված մանկավարժների (կրթահամալիրի և հանրապետության այլ դպրոցների), մանկավարժ աշխատել ցանկացողների խառը ջոկատներից:

Մանկավարժության ճամբարը կազմակերպվում է՝

  • հունիսի 19-21, հունիսի 26-28՝ կրթահամալիրում.
  • հունիսի 22-24՝ կրթամշակութային արշավ Ջավախք, ուսումնական ճամփորդություններ, նախագծեր.
  • հունիսի 29-30՝ ուսումնական տարվա ամփոփում, 2017-2018-ի դասավանդման հայտերի գրանցում։

Ոչ կրթահամալիրցին մասնակցության համար լրացնում է հայտը: Հանրապետության հանրակրթական դպրոցներից գործուղված մասնակիցները կարող են օգտվել կրթական փոխանակումների ծառայությունից։ Այլ մասնակիցների համար ուղեգրի արժեքը՝ 15 000 դրամ է։

Այստեղ ներկայացվում է «Մաթեմատիկոսներ» ջոկատի անելիքը։

  • Ընդհանուր պարապմունք
  • Ուսումնական նախագծեր
    ուսումնական տարվա ամփոփում (հաջողություններ-ձեռքբերումներ, լուծելիք խնդիրներ), մեթոդական ուղեցույցների ժողովածու, 2017-2018-ի ուսումնական օրացույց, այլ մշակումներ

խնդիրների լուծման թվաբանական մեթոդներ. կրթահամալիրում մաթեմատիկա դասավանդողների համար պարտադիր, կարող է լինել նաև երկրորդ խումբը՝ դասվարների համար,
–մաթեմատիկայի դասավանդումը տարրական դասարաններում. դասվարների համար, այս պարապմունքները կարող են զուգակցվել շախմատի, լողի, հեծանվի, երգ ու պարի հետ,

  • Մարզական գործունեություն
    շախմատ
    սեղանի թենիս
  • Դասընթացներ, այլ պարապմունքներ, այլ ուսումնական աշխատանք
  1. Մանկավարժական աշխատողների անգլերենի պարապմունք
  2. «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի պարապմունք
  3. Մանկավարժական աշխատողների ֆիզիոթերապիայի պարապմունք
  4. Գրական ակումբ
  5. Անհատական պլանով այլ ուսումնական աշխատանք
  • Ուսումնական քայլարշավ
  • «Գետը քաղաքում» նախագիծ

Ստորև՝ օրակարգը՝

 9.00 – 9.45 – մարզական պարապմունք
10.00-10.30 – ընդհանուր պարապմունք
10.30 – 12.30 – ուսումնական նախագծերի իրականացում
12.30 -13.00 – ընդմիջում
13.00-15.00 – դասընթացներ, այլ պարապմունքներ, այլ ուսումնական աշխատանք։

Ճամբարային երկրորդ օրվա ռադիոհաղորդումը

18835086_945766582230901_1345181662_nՃամբարային երկրորդ օրը նշանավոր էր իր թութ թափ տալու ծեսով։ Ճամբարում քաղր օր էր։ Խոհանոցային գործունեություն էին ծավալում նաև 3-րդ ջոկատի ճամբարականները։ Նրանք մրգային պաղպաղակ-աղցան էին պատրաստում։ Բակում տարբեր ջոկատներ փորձում էին իրենց ջոկատի ֆլեշմոբը ստեղծել և համապատասխան անուն էին որոշում իրենց ջոկատի համար։

Մայիս ամսվա հաշվետվություն

image (8)Մայիս ամսին կատարել եմ հետևյալ գործունեությունները․

4-րդ դասարանցիների մաթեմատիկայի գիտելիքների ստուգում…

18835086_945766582230901_1345181662_nՃամբարային առաջին օրը իմ ջոկատի՝ 4-1 դասարանի սովորողների հետ սկսեցինք ուրախ տրամադրությամբ: Սովորողները ժպտում էին, փուչիկներով ու պղպջակներով շտապում էին Հյուսիսային դպրոց-պարտեզ: Մասնակցեցինք ամառային ուսումնական ճամբարի մեկնարկին, երգեցինք ու պարեցինք:

Այնուհետև 4-րդ դասարանի սովորողների հետ նախապատրաստական վարժություններ և խնդիրներ լուծեցինք մաթեմատիկայի պետական քննությունից առաջ։ Ես իմ ջոկատի սովորողների հետ ակտիվ մասնակցություն ունեցա լողավազանի տեղադրման և բակային այլ աշխատանքներին։ Այնուհետև խաղացինք մաթեմատիկական  հետաքրքիր խաղեր։

Ճամբարային նախագիծ 2017թ․ հունիս

erexeqis hetՆպատակը։ Զբաղվել տարաբնույթ գործունեությամբ, որը կվերաբերվի մաթեմտիկային, ռուսերենին։ Բակային աշխատանքներ՝ խնամք, փխրեցումներ, տարածքների մաքրում, մշակում։

Մաթեմատիկական խաղեր։

Միացրու խողովակները

Մկնիկը թակարդում

Ութոտնուկներ

Խաղ խորանարդիկներով

Մասնակիցներ՝ «Մաթեմատիկայի ջոկատ»

Ժամանակահատվածը՝ 29-ը մայիսի 9-ը հունիսի։ 

Ակնկալվող արդյունքը։ մաթեմատիկական հետաքրքիր խաղեր խաղալու կարողությունների ձեռք բերում, գիտելիքի կուտակում մաթեմատիկայի և բնության տարրերի բնագավառներում։ Մաքուր, հաճելի շրջակա միջավայրի ստեղծում։

Ապրիլ ամսվա հաշվետվություն

20170407_120846Ապրիլի 7-ին Հյուսիսային դպրոցում ժամը 12։00-ին կայացավ մաթեմատիկական վիկտորինա-մրցույթ, որին մասնակցեցին Հյուսիսային և Արևելյան դպրոցների  4-5-րդ դասարանցիներից բաղկացած թիմերը։ Վիկտորինա մրցույթը սկսելուց առաջ սովորողների կողմից ընտրվեցին թիմերի ավագները։ Մաթեմատիկային վիկտորինա բաղկացած էր երեք փուլից։ I-ին փուլը կոչվում էր բանավոր հաշիվ, որի նպատակն էր ստուգել սովորողների բանավոր հաշվարկը թվաբանական գործողույթուններով, այս փուլում միմիյանց միջև մրցեցին յուրաքանչյուր թիմից 2 սովորող։ II-րդ փուլը կոչվում էր մեծություններ, որի նպատակն էր սովորողների մոտ ստուգել մաթեմատիկական մեծությունների հետ կապված առաջադրանքների բանավոր արագ հաշվարկը, այս փուլում միմիյանց միջև մրցեցին յուրաքանչյուր թիմից ևս 2 սովորող։ Իսկ արդեն III-րդ և վերջին փուլում իրար հետ մրցեցին 2 թիմերի ավագները։ Երկու թիմերի բոլոր սովորողներն էլ շատ ակտիվ և ոգևորված մասնակցեցին մրցմանը, բայց այս անգամ ավելի ուժեղ գտնվեցին Հյուսիսային դպրոցի սովորողները։

20170414_144106Ապրիլի 14-ին թիվ 174 հիմնական դպրոցում ժամը 13։30-ին կայացավ համատեղ մաթեմատիկական վիկտորինա-մրցույթ, որին մասնակցեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  և թիվ 174 հիմնական դպրոցի 5-րդ դասարանցիները՝ յուրաքանչյուր օղակից լավագույն 11 սովորողներ, որոնք նախապես ընտրվել էինկրթահամալիրի և դպրոցի դասավանդողների կողմից։ Մրցույթը կազմված էր հետևյալ չորս փուլերից` բնագիտական, «Եկե’ք տրամաբանենք», խնդիրներ և բլից հարցումներ: Կրթահամալիրի և թիվ 174 հիմնական դպրոցի սովորողները,  ընտրելով համապատասխանաբար կանաչ և կարմիր գույները,  բաժանվեցին  1-ին և 2-րդ թիմերի: Դպրոցի կողմից նախապես որոշված մրցման ժյուրիի անդամները, որոնց կազմում էի նաև ես, գրանցում էին սովորողների միավորները ամփոփաթերթիկի վրա: Բոլոր սովորողները շատ ոգևորված էին, բայց առավել ակտիվ էր «Մխիթար Սեբաստացի» Կ/Հ-ի 5-րդ դասարանների թիմի ավագ Մառա Մկրտչյանը: Մառայի փայլուն միտքը և ժպիտով հստակ պատասխանները հիացրեցին դպրոցի տնօրինությանը և մանկավարժներին: Բոլորը հիացած էին մեր հրաշք աղջնակով: Այս անգամ միայն զուտ բնագիտական հարցերի շնորհիվ ընդամենը մեկ միավորի տարբերությամբ հաղթեց թիվ 174 հիմնական դպրոցի 5-րդ դասարանցիների սովորողների թիմը: Բայց ակնկալվում է նաև պատասխան մրցույթ արդեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

 ————————————————————————————————————————————-

5-րդ դասարանի սովորողների հետ սովորեցինք՝

  • Կոտորակների հանումը:
  • Կոտորակների բազմապատկումը:
  • Կոտորակների համեմատումը:
  • Կոտորակների բաժանումը:
  • Խառը թվեր:

Ստացած գիտելիքները 5-րդ դասարանցիների մոտ ամփոփվեցին Ինքնաստուգման միջոցով։

4-րդ դասարանի սովորողների հետ սովորեցինք՝

  • Բաժանում մնացորդով։
  • Մաս և ամբողջ։
  • Թվի մասը գտնելը։
  • Մասերի համեմատումը:
  • Կոտորակ:
  • Հավասար հայտարարներ ունեցող կոտորակների համեմատումը։
  • Հավասար համարիչ ունեցող կոտորակների համեմատումը։
  • Կանոնոավոր և անկանոն կոտորակներ:

Ստացած գիտելիքները 4-րդ դասարանցիների մոտ ամփոփվեցին Ինքնաստուգման միջոցով։