Ապրիլ ամսվա հաշվետվություն

20170407_120846Ապրիլի 7-ին Հյուսիսային դպրոցում ժամը 12։00-ին կայացավ մաթեմատիկական վիկտորինա-մրցույթ, որին մասնակցեցին Հյուսիսային և Արևելյան դպրոցների  4-5-րդ դասարանցիներից բաղկացած թիմերը։ Վիկտորինա մրցույթը սկսելուց առաջ սովորողների կողմից ընտրվեցին թիմերի ավագները։ Մաթեմատիկային վիկտորինա բաղկացած էր երեք փուլից։ I-ին փուլը կոչվում էր բանավոր հաշիվ, որի նպատակն էր ստուգել սովորողների բանավոր հաշվարկը թվաբանական գործողույթուններով, այս փուլում միմիյանց միջև մրցեցին յուրաքանչյուր թիմից 2 սովորող։ II-րդ փուլը կոչվում էր մեծություններ, որի նպատակն էր սովորողների մոտ ստուգել մաթեմատիկական մեծությունների հետ կապված առաջադրանքների բանավոր արագ հաշվարկը, այս փուլում միմիյանց միջև մրցեցին յուրաքանչյուր թիմից ևս 2 սովորող։ Իսկ արդեն III-րդ և վերջին փուլում իրար հետ մրցեցին 2 թիմերի ավագները։ Երկու թիմերի բոլոր սովորողներն էլ շատ ակտիվ և ոգևորված մասնակցեցին մրցմանը, բայց այս անգամ ավելի ուժեղ գտնվեցին Հյուսիսային դպրոցի սովորողները։

20170414_144106Ապրիլի 14-ին թիվ 174 հիմնական դպրոցում ժամը 13։30-ին կայացավ համատեղ մաթեմատիկական վիկտորինա-մրցույթ, որին մասնակցեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  և թիվ 174 հիմնական դպրոցի 5-րդ դասարանցիները՝ յուրաքանչյուր օղակից լավագույն 11 սովորողներ, որոնք նախապես ընտրվել էինկրթահամալիրի և դպրոցի դասավանդողների կողմից։ Մրցույթը կազմված էր հետևյալ չորս փուլերից` բնագիտական, «Եկե’ք տրամաբանենք», խնդիրներ և բլից հարցումներ: Կրթահամալիրի և թիվ 174 հիմնական դպրոցի սովորողները,  ընտրելով համապատասխանաբար կանաչ և կարմիր գույները,  բաժանվեցին  1-ին և 2-րդ թիմերի: Դպրոցի կողմից նախապես որոշված մրցման ժյուրիի անդամները, որոնց կազմում էի նաև ես, գրանցում էին սովորողների միավորները ամփոփաթերթիկի վրա: Բոլոր սովորողները շատ ոգևորված էին, բայց առավել ակտիվ էր «Մխիթար Սեբաստացի» Կ/Հ-ի 5-րդ դասարանների թիմի ավագ Մառա Մկրտչյանը: Մառայի փայլուն միտքը և ժպիտով հստակ պատասխանները հիացրեցին դպրոցի տնօրինությանը և մանկավարժներին: Բոլորը հիացած էին մեր հրաշք աղջնակով: Այս անգամ միայն զուտ բնագիտական հարցերի շնորհիվ ընդամենը մեկ միավորի տարբերությամբ հաղթեց թիվ 174 հիմնական դպրոցի 5-րդ դասարանցիների սովորողների թիմը: Բայց ակնկալվում է նաև պատասխան մրցույթ արդեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

 ————————————————————————————————————————————-

5-րդ դասարանի սովորողների հետ սովորեցինք՝

  • Կոտորակների հանումը:
  • Կոտորակների բազմապատկումը:
  • Կոտորակների համեմատումը:
  • Կոտորակների բաժանումը:
  • Խառը թվեր:

Ստացած գիտելիքները 5-րդ դասարանցիների մոտ ամփոփվեցին Ինքնաստուգման միջոցով։

4-րդ դասարանի սովորողների հետ սովորեցինք՝

  • Բաժանում մնացորդով։
  • Մաս և ամբողջ։
  • Թվի մասը գտնելը։
  • Մասերի համեմատումը:
  • Կոտորակ:
  • Հավասար հայտարարներ ունեցող կոտորակների համեմատումը։
  • Հավասար համարիչ ունեցող կոտորակների համեմատումը։
  • Կանոնոավոր և անկանոն կոտորակներ:

Ստացած գիտելիքները 4-րդ դասարանցիների մոտ ամփոփվեցին Ինքնաստուգման միջոցով։

Оставьте комментарий