Համատեղ մաթեմատիկական մրցույթը կայացավ

20170414_144106Ապրիլի 14-ին թիվ 174 հիմնական դպրոցում ժամը 13։30-ին կայացավ համատեղ մաթեմատիկական վիկտորինա-մրցույթ, որին մասնակցեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  և թիվ 174 հիմնական դպրոցի 5-րդ դասարանցիները՝ յուրաքանչյուր օղակից լավագույն 11 սովորողներ, որոնք նախապես ընտրվել էինկրթահամալիրի և դպրոցի դասավանդողների կողմից։ Մրցույթը կազմված էր հետևյալ չորս փուլերից` բնագիտական, «Եկե’ք տրամաբանենք», խնդիրներ և բլից հարցումներ: Կրթահամալիրի և թիվ 174 հիմնական դպրոցի սովորողները,  ընտրելով համապատասխանաբար կանաչ և կարմիր գույները,  բաժանվեցին  1-ին և 2-րդ թիմերի: Դպրոցի կողմից նախապես որոշված մրցման ժյուրիի անդամները, որոնց կազմում էի նաև ես, գրանցում էին սովորողների միավորները ամփոփաթերթիկի վրա: Բոլոր սովորողները շատ ոգևորված էին, բայց առավել ակտիվ էր «Մխիթար Սեբաստացի» Կ/Հ-ի 5-րդ դասարանների թիմի ավագ Մառա Մկրտչյանը: Մառայի փայլուն միտքը և ժպիտով հստակ պատասխանները հիացրեցին դպրոցի տնօրինությանը և մանկավարժներին: Բոլորը հիացած էին մեր հրաշք աղջնակով: Այս անգամ միայն զուտ բնագիտական հարցերի շնորհիվ ընդամենը մեկ միավորի տարբերությամբ հաղթեց թիվ 174 հիմնական դպրոցի 5-րդ դասարանցիների սովորողների թիմը: Բայց ակնկալվում է նաև պատասխան մրցույթ արդեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

  1. Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի 5-րդ դասարանցիների թիմ — 13 միավոր
  2. Թիվ 174 դպրոցի 5-րդ դասարանցիների թիմ — 14 միավոր:

20170414_14431020170414_13413020170414_13415720170414_13421020170414_134140

Оставьте комментарий