2016-2017թթ. Ուս. Ծրագրեր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Մաթեմատիկա

4-5-րդ դասարան 2016-2017թթ.

 Մաթեմատիկայի ուսուցման նպատակներն են:

Սովորողի մոտ ձևավորել և զարգացնել

  • Տրամաբանական, լեզվական մտածողություն
  • Թվաբանական գիտելիքներ և մեթոդներ
  • Գործնական իրադրություններում կիրառելու կարողություններ դիտարկելու, կռահելու, եզրակացություններ անելուկարողություններ
  • Որոշումների կայացնելու, սեփական և ուրիշներիդատողություններին քննադատաբար վերաբերվելու
  • Խմբում աշխատելու կարողություններ
  • Ուշադրություն, հիշողություն, աշխատասիրություն, հանդուրժողականություն, նպատակասլացություն, համբերություն սերմանել
  • Վստահություն սեփական ուժերի նկատմամբ
  • Ձևավորել ինքնուրույն աշխատելու, համաձայնության գալուկուլտուրա:

4-րդ դասարանում լուծվող հիմնական խնդիրներն են՝

  • Զարգացնել բնական թվերի հետ թվաբանականգործողություններ կատարելու, դրանց հատկություններըկիրառելու ունակություններ
  • Խորացնել գիտելիքները բաժանարարի, բազմապատիկի,մեծություններ մասին
  • Գաղափար տալ ամբողջի, մասի, կոտորակի մասին
  • Ընդլայնել պատկերացումները երկրաչափական պատկերներիմասին
  • Գաղափար տալ կոորդիանատային ճառագայթի, անկյան մասին:

5-րդ դասարանում լուծվող հիմնական խնդիրներն են`

  • Համակարգել և զարգացնել սովորողների նախորդդասարաններում ձեռք բերած  գիտելիքները բնական թվերի,նրանց հատկությունների, բնական թվերի հետ թվաբանականգործողությունների վերաբերյալ  ձևավորել սովորականկոտորակի ներմուծման անհրաժեշտության գիտակցություն
  • Արմատավորել սովորական կոտորակի, նրահատկությունների, կոտորակների հետ գործողությունների ևդրանց հատկությունների վերաբերյալ գիտելիքներ ևկարողություններ
  • Ձևավորել գիտելիքներ և կարողություններ խառը թվերի, նրանց հետ թվաբանական գործողությունների վերաբերյալ
  • Խորացնել և զարգացնել երկրաչափական և ֆիզիկականմեծությունների, դրանց  չափման և դրանց հետգործողություններ կատարելու, կիրառելու վերաբերյալգիտելիքներն ու կարողությունները
  • Ձևավորել և զարգացնել կիրառական խնդիրներ լուծելու կարողություններ:
  1. Ուսումնական միջավայրը

Ուսումնական կաբինետ,  համացանց, պրոյեկտոր, ուսումնականնյութերի, ծրագրերի փաթեթներ : Համացանցում ուսուցմանմիջավայրը` մաթեմատիկական կայքեր, դասավանդողի, դասարանիբլոգ, կրթահամալիրի, գրադարանի կայք : Դասավանդողինանհրաժեշտ գործիքներ և նյութեր`նոութբուք կամ նեթբուք, էլեկտրոնային մատյան, անձնական բլոգ, կայք, համակարգչայինծրագրերի և ուսումնական նյութերի փաթեթներ, ձայնագրիչ,ֆոտոխցիկ : Սովորողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր` նոութբուքկամ նեթբուք, էլեկտրոնային գրքեր, դասավանդողի կողմիցառաջարկված ուսումական նյութերի փաթեթներ, անձնական բլոգ:

Ուսումնական նյութեր` պետական հանրակրթական ծրագրովնախատեսված  դասագրքերի թվային տարբերակներ, էլեկտրոնայինմաթեմատիկական ձեռնարկներ, խնդրագրքեր, ուսումնականնախագծերի փաթեթներ:

3.Ծրագրային նյութի յուրացման կազմակերպումը:

Ուսումնական պարապմունքների նկարագրություն`

Դասերը կազմակերպվում են ըստ ուսումնական պլանովնախատեսված ժամաքանակի և կրթահամալիրյան օրացույցի:Կրթահամալիրում դասերը սկսվում են առավոտյան ընդհանուրպարապմունքով: Սովորողների քանակը` 20-25, որոնց թվում նաևհատուկ կրթությամբ սովորողներ: Դասերը կազմակերպվում ենուսումնական կաբինետում, ընթերցասրահում, բակում և այլուսումնական միջավայրում` 45 րոպե տևողությամբ՝համապատասխան գործիքների, թվային ուսումնական նյութերիօգտագործմամբ: Դասապրոցեսի ընթացքում դասավանդողըկազմակերպում է ծրագրով նախատեսված նյութի, կարողություններիու հմտությունների յուրացումը:

Ուսումնական նյութերի, միջոցների օգտագործում:

Սովորողները գրադարանի կայքից ներբեռնում են անհրաժեշտդասագրքեր, ձեռնարկներ, խնդրագրքեր և այլ ուսումնականնյութեր:Դասավանդողը ուսումնական նյութերը, առաջադրանքները,օգտակար տեղեկատվությամբ հոդվածները, ֆիլմերը կամ հղումներըտեղադրում է բլոգում, որից օգտվում են սովորողները:

Սովորողի ուսումնական գործունեության ձևերը:

  • Խնդիրների, վարժությունների, թեստերի լուծում
  • Գրավոր աշխատանք դասարանում, տանը
  • Համակարգչային ծրագրերի օգտագործում  ստուգատեսներին ևկրթահամալիրի օրացույցով նախատեսված նախագծերին ևծեսերին :
  • Մասնակցություն  ուսումնահասարակական նախագծերին,ճամփորդություններին, ճամբարներին
  • Մասնակցություն Դասարանում և տանը ուսումնականպարապմունքի կազմակերպում
  • Դասերը կազմակերպվում են ուսումնական կաբինետում, որնապահովված է անհրաժեշտ ուսումնական գործիքներով ևնյութերով:
  • Դասի տևողությունը 45 րոպե է:
  • Դասարանային աշխատանքները սովորողները կատարում ենիրենց անհատական համակարգիչներում, որոնց հետևելու,մեկնաբանելու և խմբագրելու հնարավորություն ունիդասավանդողը:
  • Տնային աշխատանքների փաթեթն ուղարկվում է այնսովորողների էլեկտրոնային հասցեներին, ովքեր ընտրել ենտնային աշխատանքը՝ որպես լրացուցիչ կրթություն: Այդաշխատանքը ունի հստակ վերջնաժամկետ, որից հետոդասավանդողը նշանակում է խորհրդատվության (քննարկման)ժամ և քննարկում սովորողների հետ իրենք կատարածաշխատանքը:
  1. Գնահատման համակարգ

Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում էըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչով որոշվածգնահատման համակարգի՝ 10 միավորանոց համակարգով: Սովորողըցանկության և հնարավորության դեպքում կարող է փոխելգնահատականը: Մաթեմատիկա դասընթացի առարկայականծրագրով նախատեսված թեմաների ուսուցումն ու յուրացումըկազմակերպվում է դասարանում և յուրաքանչյուր դասաժամիընթացքում սովորողը հնարավորություն ունի առաջարկվողառաջադրանքներից հավաքել միավորներ, որոնք վերջում վերածվումեն գնահատականի: Սովորողը դասապրոցեսի ընթացքում ստանում էմիավորներ և բանավոր հարցումից , և հանձնարարված նախագծայինաշխատանքից: Յուրաքանչյուր սովորող հնարավորություն ունիխորացնել իր գիտելիքները մաթեմատիկայից ՝ իր ցանկությամբընտրելով լրացուցիչ հանձնարարությունների փաթեթ, որիառաջադրանքները նա կատարում է տանը: Տանը կատարվողաշխատանքի համար սովորողը չի գնահատվում (թվանշանով չիգնահատվում ) , սովորողի կատարած աշխատանքը ուղարկվում էդասավանդողի էլեկտրոնային հասցեին, դասավանդողը ստուգում էայն, իսկ աշխատանքի քննարկումը կատարվում է թե առցանց և թենախապես նշանակված խորհրդատվության ժամերին: Սովորողըանբավարար գնահատական է ստանում, եթե չի կատարումնախագծային աշխատանքները և մինչև կիսամյակի ավարտըհնարավորություն ունի շտկելու այն: Առավելագույն 10 միավորսովորողը ստանում է, եթե մասնակցում է նաև հետազոտականաշխատանքների, մաթեմատիկական ստուգատեսների, մրցույթների ևարժանանում մրցանակի: Սովորողի կիսամյակային գնահատականըձևավորվում է ըստ կատարած աշխատանքի թվային և որակականհատկանիշների, իսկ տարեկան գնահատականը նշանակվում է հաշվիառնելով կիսամյակային գնահատականները:

Բովանդակություն 4-րդ դասարան

  • Բնական թվերի հետ գործողություններ
  • Թվաբանական գործողությունների հատկություններիօգտագործումը հաշվառումներ կատարելիս
  • Թվաբանական գործողությունների կատարման ստուգումը
  • Բաժանում երկնիշ, եռանիշ թվերի վրա և դրան բերվողդեպքերը
  • Բազմապատիկ
  • Բաժանարար
  • Թվերի բաժանելիությունը. 2-ի, 5-ի, 10-ի վրա բաժանելիությանհայտանիշները
  • Արտադրյալի և արտադրիչի միջոցով անհայտ արտադրիչիորոշելը
  • Բաժանելիի և քանորդի միջոցով անհայտ բաժանարարիորոշելը
  • Բաժանարարի և քանորդի միջոցով անհայտ բաժանելիիորոշելը
  • Գործողությունների կատարման կարգնարտահայտություններում
  • Փակագծեր պարունակող արտահայտություններ
  • Մնացորդով բաժանում
  • Բանավոր հաշվելու եղանակներ
  • Չափումներ և   Մասեր
  • Մասերի համեմատումը
  • Պարզ խնդիրներ` ամբողջի մասը և ամբողջը նրա մասով գտնելու վերաբերյալ
  • Կոտորակ, համարիչ, հայտարար
  • Կանոնավոր և անկանոն կոտորակներ
  • Ամբողջ թիվը կոտորակի տեսքով ներկայացնելը
  • Երկու կոտորակների հավասարումը
  • Նույն հայտարար և նույն համարիչ ունեցող երկուկոտորակների համեմատումը
  • Պարզ խնդիրներ`թվի մասը և թիվը նրա մասով գտնելուվերաբերյալ
  • Մեծություններ
  • Սանդղակներ
  • Կոորդինատային ճառագայթ
  • Թվերի պատկերումը կոորդինատային ճառագայթների վրա
  • Թվերի համեմատումը կոորդինատային ճառագայթի միջոցով
  • Հեռավորությունը կոորդինատային ճառագայթի վրա

5-րդ դասարան

  • Բնական թվեր
  • Բնական թվի գրառումը տասական համակարգով
  • Բնական թվերի համեմատում
  • Գումարում, գումարման օրենքները
  • Հանում, հանման հատկությունները
  • Բազմապատկում, նրա օրենքները
  • Գումարման, հանման, բազմապատկման ալգորիթմները
  • Առանց մնացորդի և մնացորդով բաժանում
  • Թվային արտահայտություններ
  • Մեծություններ
  • Ուղիղ, ճառագայթ, հատված, հատվածի չափումը,երկարության չափման միավորները
  • Կոորդինատային ճառագայթ, բնական թվերի ներկայացումը ևհամեմատումը կոորդինատային ճառագայթի միջոցով
  • Բազմանկյուն, բազմանկյան պարագիծը
  • Զուգահեռ , հատվող ուղիղներ
  • Ուղղահայաց ուղիղներ
  • Ողղանկյուն, ուղղանկյան մակերեսը, մակերեսի չափմանմիավորները
  • Ողղանկյունանիստ, նրա ծավալը, ծավալի չափմանմիավորները
  • Անկյուն, անկյան չափումը
  • Արագություն, դրա չափման միավորները
  • Զանգված, զանգվածի չափման միավորները
  • Ժամանակի չափման միավորները
  • Թվերի բաժանելիությունը
  • Բաժանարար և բազմապատիկ
  • Բնական թվի զույգությունը, բնական թվի բաժանարարները,զույգ և կենտ թվեր, պարզ և բաղադրյալ թվեր
  • Բնական թվի վերլուծումը պարզ արտադրիչների
  • Ամենամեծ ընդհանուր բաժանարար, ամենափոքր ընդհանուրբազմապատիկ
  • Սովորական կոտորակներ
  • Սովորական կոտորակներ, դրանց հավասարությունը
  • Թվի մաս որոշելը և թվի որոշելը տրված մասով
  • Կոտորակները ընդհանուր հայտարարի բերելը
  • Կոտորակների համեմատումը
  • Թվաբանական գործողություններ սովորական կոտորակներիհետ
  • Խառը թվեր
  • Խառը թվերի համեմատումը, գործողություն դրանց հետ :