Գլխավոր էջ

Մանկավարժության հունիսյան ճամբար 2017

18835086_945766582230901_1345181662_n

Մանկավարժության հունիսյան ճամբարը բաց է՝ կազմված մանկավարժների (կրթահամալիրի և հանրապետության այլ դպրոցների), մանկավարժ աշխատել ցանկացողների խառը ջոկատներից:

Մանկավարժության ճամբարը կազմակերպվում է՝

  • հունիսի 19-21, հունիսի 26-28՝ կրթահամալիրում.
  • հունիսի 22-24՝ կրթամշակութային արշավ Ջավախք, ուսումնական ճամփորդություններ, նախագծեր.
  • հունիսի 29-30՝ ուսումնական տարվա ամփոփում, 2017-2018-ի դասավանդման հայտերի գրանցում։

Ոչ կրթահամալիրցին մասնակցության համար լրացնում է հայտը: Հանրապետության հանրակրթական դպրոցներից գործուղված մասնակիցները կարող են օգտվել կրթական փոխանակումների ծառայությունից։ Այլ մասնակիցների համար ուղեգրի արժեքը՝ 15 000 դրամ է։

Այստեղ ներկայացվում է «Մաթեմատիկոսներ» ջոկատի անելիքը։

  • Ընդհանուր պարապմունք
  • Ուսումնական նախագծեր
    ուսումնական տարվա ամփոփում (հաջողություններ-ձեռքբերումներ, լուծելիք խնդիրներ), մեթոդական ուղեցույցների ժողովածու, 2017-2018-ի ուսումնական օրացույց, այլ մշակումներ

խնդիրների լուծման թվաբանական մեթոդներ. կրթահամալիրում մաթեմատիկա դասավանդողների համար պարտադիր, կարող է լինել նաև երկրորդ խումբը՝ դասվարների համար,
–մաթեմատիկայի դասավանդումը տարրական դասարաններում. դասվարների համար, այս պարապմունքները կարող են զուգակցվել շախմատի, լողի, հեծանվի, երգ ու պարի հետ,

  • Մարզական գործունեություն
    շախմատ
    սեղանի թենիս
  • Դասընթացներ, այլ պարապմունքներ, այլ ուսումնական աշխատանք
  1. Մանկավարժական աշխատողների անգլերենի պարապմունք
  2. «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի պարապմունք
  3. Մանկավարժական աշխատողների ֆիզիոթերապիայի պարապմունք
  4. Գրական ակումբ
  5. Անհատական պլանով այլ ուսումնական աշխատանք
  • Ուսումնական քայլարշավ
  • «Գետը քաղաքում» նախագիծ

Ստորև՝ օրակարգը՝

 9.00 – 9.45 – մարզական պարապմունք
10.00-10.30 – ընդհանուր պարապմունք
10.30 – 12.30 – ուսումնական նախագծերի իրականացում
12.30 -13.00 – ընդմիջում
13.00-15.00 – դասընթացներ, այլ պարապմունքներ, այլ ուսումնական աշխատանք։

2016-2017 ուսումնական տարվա՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի մաթեմատիկայից 4-րդ դասարանցիների գիտելիքի ստւգման արդյունքներ

dsc03499

Ճամբարային նախագիծ 2017թ․ հունիս

erexeqis hetՆպատակը։ Զբաղվել տարաբնույթ գործունեությամբ, որը կվերաբերվի մաթեմտիկային, ռուսերենին։ Բակային աշխատանքներ՝ խնամք, փխրեցումներ, տարածքների մաքրում, մշակում։

Մաթեմատիկական խաղեր։

Միացրու խողովակները

Մկնիկը թակարդում

Ութոտնուկներ

Խաղ խորանարդիկներով

Մասնակիցներ՝ «Մաթեմատիկայի ջոկատ»

Ժամանակահատվածը՝ 29-ը մայիսի 9-ը հունիսի։ 

Ակնկալվող արդյունքը։ մաթեմատիկական հետաքրքիր խաղեր խաղալու կարողությունների ձեռք բերում, գիտելիքի կուտակում մաթեմատիկայի և բնության տարրերի բնագավառներում։ Մաքուր, հաճելի շրջակա միջավայրի ստեղծում։

erexeqis het«Մայիսյան 12-րդ հավաք» կրթահամալիրում

Մասնակիցներ՝  Հյուսիսային և դպրոց-պարտեզի   4-5-րդ դասարանցիներ։

Նախագծի նպատակը՝ մոտեցնել սովորողներին բնությանը և մաթեմատիկային՝ ցույց տալով ամենաուղիղ և կարճ ճանապարհը, այն է՝ «Աչքը տեսածին է հավատում, համոզվենք սեփական փորձով»։

Նախագծի տևողությունը՝ մայիսի 8-ից 12-ը։

Բովանդակությունը՝ մաթեմատիկաբնագիտական խաղեր, խաղ-մրցույթներ, մաթեմատիկական զրույցներ, չափումներ, բացօթյա ֆլեշմոբներ։ Նախատեսվում է չափել որոշ կանաչ լանջերի խոտածածկի և բակային տարածքների մակերեսները, պարագծերը, նրանց արտահայտումը չափման մի միավորից մյուսով։

Ֆլեշմոբ

Արդյունք

  •  սովորողի մոտ կձևավորվի ինքնուրույնություն և հավատ սեփական ուժերի նկատմամբ
  • սովորողը կդառանա փոխանցող և տարածող
  • սովորողի մոտ ձևավորվում է թիմային աշխատանքի կարևորությունը և արդյունավետությունը։

20170407_120846Ապրիլի 7-ին Հյուսիսային դպրոցում ժամը 12։00-ին կայացավ մաթեմատիկական վիկտորինա-մրցույթ, որին մասնակցեցին Հյուսիսային և Արևելյան դպրոցների  4-5-րդ դասարանցիներից բաղկացած թիմերը։ Վիկտորինա մրցույթը սկսելուց առաջ սովորողների կողմից ընտրվեցին թիմերի ավագները։ Մաթեմատիկային վիկտորինա բաղկացած էր երեք փուլից։ I-ին փուլը կոչվում էր բանավոր հաշիվ, որի նպատակն էր ստուգել սովորողների բանավոր հաշվարկը թվաբանական գործողույթուններով, այս փուլում միմիյանց միջև մրցեցին յուրաքանչյուր թիմից 2 սովորող։ II-րդ փուլը էր կոչվում էր մեծություններ, որի նպատակն էր սովորողների մոտ ստուգել մաթեմատիկական մեծությունների հետ կապված առաջադրանքների բանավոր արագ հաշվարկը, այս փուլում միմիյանց միջև մրցեցին յուրաքանչյուր թիմից ևս 2 սովորող։ Իսկ արդեն III-րդ և վերջին փուլում իրար հետ մրցեցին 2 թիմերի ավագները։ Երկու թիմերի բոլոր սովորողներն էլ շատ ակտիվ և ոգևորված մասնակցեցին մրցմանը, բայց այս անգամ ավելի ուժեղ գտնվեցին Հյուսիսային դպրոցի սովորողները։

Մասնակիցներ`
Հյուսիսային դպրոց
  1. Սիմոնյան Գոռ (ավագ)
  2. Ամալյա Ազատյան
  3. Արեգ Մարտիրոսյան
  4. Դավիթ Արտենյան
  5. Հրաչյա Աբգարյան
Արևելյան դպրոց
  1. Մկրտչյան Մառա (ավագ)
  2. Վռամ Բաբայան
  3. Վահան Մանուչարյան
  4. Վիգեն Հովակիմյան
  5. Ռուբեն Թադևոսյան

1․ Հյուսիսային դպրոց  —  12 միավոր

2․ Արևելյան դպրոց  —  6 միավոր

20170407_12132120170407_12125320170407_12113920170407_12111220170407_12102620170407_120915120170407_12084620170407_120643 — копия20170407_12064320170407_120659 — копия20170407_120846

20170324_114614Ապրիլի 7-ին Հյուսիսային դպրոցում ժամը 12։00-ին կկայանա մաթեմատիկական վիկտորինա-մրցույթ, որին կարող են մասնկացել կրթահամալիրի  4-5-րդ դասարանցիները
/յուրաքանչյուր օղակի մաթեմատիկայի ուսուցիչ ընտրում է  5 սովորող/:

Թեմա` Բնական թվեր, գործողություններ  նրանց հետ, Մեծություններ:
Նախագծի նպատակն է`

  • Ծանոթություն, ընկերություն
  • Լավացնել սովորողի  բանավոր հաշվելու ունակությունը
  • Մասնակցել այլ մաթեմատիկական մրցույթներին
  • Ծանոթացնել բանավոր   հաշվելու մի քանի  հնարքներին
  • Սեր առաջացնել դեպի մաթեմատիկան
Մասնակիցներ`
Հյուսիսային դպրոց
  1. Սիմոնյան Գոռ
  2. Ամալյա Ազատյան
  3. Արեգ Մարտիրոսյան
  4. Դավիթ Արտենյան
  5. Հրաչյա Աբգարյան
Արևմտյան դպրոց
Արևելյան դպրոց
Հարավային դպրոց

Հունվարի 24-ին ժամը 11։00-ին Խառնարանի ընթերցասրահում տեղի ունեցավ գիտակների եզրափակիչ մրցույթը։ Եզրափակիչ մրցույթում մասնակցեցին կրթահամալիրի լավագույն 4 թիմերը, որոնք հաղթել էին իրենց դպրոցներում կայացած նախնական փուլը։ Եզրափակիչ մրցույթի պայքարը շատ լարված ընթացավ։ Հյուսիսային դպրոցի հաղթող և եզրափակիչ մրցույթի մասնակից «Նոյ» թիմը փայլուն գիտելիքներ և թիմային օրինակելի խաղ ցուցադրելով կրթահամալիրի գիտակների եզրափակիչ մրցույթում զբաղեցրեց պատվավոր 3-րդ հորիզոնականը։

Հունվարի 18-ից 20 Հյուսիային դպրոցի մի խումբ սովորողների հետ անցկացրինք սահնակներով մրցույթ։ Բոլոր սովորողները ակտիվ և ուրախ տրամադրված մասնակցեցին այդ մրցմանը։

Հունվարի 17՝ Ձմեռային ուսումնական ճամբար 7-րդ օր

Հուվարի 16-ը 2017թ․-ի ուսումնական ճամբարի յոթերորդ օրն էր։ Այդ օրը Հյուսիսային դպրոցի մի խումբ սովորողների և ընկեր Հայկուհու հետ այցելեցինք Հարավային դպրոց։

Հունվարի 16՝ Ձմեռային ուսումնական ճամբար 6-րդ օր

Հուվարի 16-ը 2017թ․-ի ուսումնական ճամբարի վեցերորդ օրն էր։ Այդ օրը ուսումնական ճամբարի մաթեմատիկայի խմբի սովորողների հետ լուծեցինք անցած տարիներին կայացած մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադայի մի շարք խնդիրներ։

Հունվարի 13՝ Ձմեռային ուսումնական ճամբար 5-րդ օր

Հուվարի 13-ը 2017թ․-ի ուսումնական ճամբարի հինգերորդ օրն էր։ Այդ օրը Հյուսիսային դպրոցի ուսումնական ճամբարի մաթեմատիկայի խմբի մի խումբ սովորողների հետ այցելեցինք Արևելյան դպրոց։ Հանպատրաստից կազմակերպեցինք մաթեմատիկայի վիկտորինա մրցույթ Հյուսիսային և Արևելյան դպրոցի մաթեմատիկայի խմբի սովորողների միջև։ Հաղթեցին Հյուսիսային դպրոցի սովորողները։

Հունվարի 12՝ Ձմեռային ուսումնական ճամբար 4-րդ օր

Հուվարի 12-ը 2017թ․-ի ուսումնական ճամբարի չորրորդ օրն էր։ Այդ օրը Հյուսիսային դպրոցի ուսումնական ճամբարի մաթեմատիկայի խմբի մի խումբ սովորողների հետ այցելեցինք Արևմտյան դպրոց։ Ի սկզբանե կար պայմանավորվածություն մաթեմատիկական մրցույթը կամակերպելու։ Սակայն հանպատրաստից որոշվեց մտցնել նաև երկրորդ փուլ՝ հաշվի առնելով սովորողների մեծ ոգևորությունը։ Երկրորդ փուլը անվանվեց «Անգլերեն մաթեմատիկա»․ ստուգվում էր մաթեմատիկական տերմինների անգլերեն իմացությունը։ Առաջին փուլի բացահայտ առավելությամբ(18:5) հաղթող ճանաչվեց Հյուսիսային դպրոց-պարտեզը, իսկ երկրորդ փուլինը՝ Արևմտյան դպրոց-պարտեզի «Հայտնագործողներ» ջոկատը։

Հունվարի 11՝ Ձմեռային ուսումնական ճամբար 3-րդ օր

Հուվարի 11-ը 2017թ․-ի ուսումնական ճամբարի երրորդ օրն էր։ Այդ օրը ուսումնական ճամբարի մաթեմատիկայի խմբի սովորողների հետ տեահաֆիլմերի միջոցով սովորեցինք մեծ երկնիշ թվերի արագ բանավոր բազմապատկում։

Հունվարի 10՝ Ձմեռային ուսումնական ճամբար 2-րդ օր

Հուվարի 10-ը 2017թ․-ի ուսումնական ճամբարի երկրորդ օրն էր։ Այդ օրը ուսումնական ճամբարի մաթեմատիկայի խմբի սովորողների հետ լուծեցինք անցած տարիներին կայացած մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադայի մի շարք խնդիրներ։

Հունվարի 9՝ Ձմեռային ուսումնական ճամբար 1-ին օր

Հուվարի 9-ը 2017թ․-ի ուսումնական ճամբարի առաջին օրն էր։ Այդ օրը սովորողները ընտրեցին թե դասավանդողներից որի նախագծին պետք է միանան։

Հանրակրթական ուսումնական ճամբարի մաթեմատիկայի մասնակիցներն են՝

  1. Սիմոնյան Գոռ
  2. Մկրտչյան Նինա
  3. Դուրգարյան Նարեկ
  4. Խեչոյան Հակոբ 
  5. Գոհար Ստեփանյան
  6. Հրաչյա Աբգարյան
  7. Դավիթ Արտենյան
  8. Արեգ Մարտիրոսյան
  9. Քրիստինե Գասպարյան
  10. Վահե Էբրահիմ
  11. Գոռ Ստեփանյան
  12. Մերի Երեմյան
  13. Նազենի Հովհաննիսյան

Ուսումնական ճամբարի մաթեմատիկայի խմբի սովորողների հետ լուծեցինք ձմեռային արձակուրդների ժամանակ իրենց կողմից պատրաստված Ամանորյա խնդիրները և գլուխկոտրուկները։

Առցանց ուսուցում՝ դեկտեմբերի 26-ից 30-ը

Պատրաստեք և տեղադրեք Ձեր բլոգներում գեղեցիկ և տոնական էլեկտրոնային բացիկների վրա Ամանորյա հետաքրքիր մաթեմատիկական խնդիրներ և գլուխկոտրուկներ։ Ձեր պատրաստած խնդիրենրը և գլուխկոտրուկները լուծելու ենք ձմեռային ճամբարի ընթացքում։ Ինչպես նաև ձմեռային արձակուրդների ընթացքում հատուկ առաջադրանքներ 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներին։

4-րդ դասարանի առաջադրանքը կարող եք տեսնել  այստեղ (4)։

5-րդ դասարանի առաջադրանքը կարող եք տեսնել  այստեղ (5):

Դեկտեմբերյան ֆլեշմոբ մաթեմատիկայից294778267

Սիրելի՛ մասնակից, ընտրիր քեզ հարմար տարբերակը, լուծիր խնդիրները, պատասխանները համապատասխան տեղերում լրացրու: Աշխատանքը ավարտելուց հետո սեղմիր ներքևի կապույտ կոճակը (submit կամ готово): Բոլոր խնդիրները լուծելը ցանկալի է, բայց պարտադիր չէ: Պատասխանը ուղարկիր մինչև 23:59։ Եթե արտասահմանում ես ապրում և ժամային գոտիների խնդիր կա, ուղարկիր քեզ հարմար ժամանակին:

Ցանկանում ենք հաճելի աշխատանք:

1-ին մակարդակ

2-րդ մակարդակ

3-րդ մակարդակ

4-րդ մակարդակ

Անհատական ուս․ պլան 2017թ․ հունվար

Գնահատում 2016

Սովորողի գնահատականը   Մաթեմատիկայից պետք է երևա նրա և՛ բանավոր հաշվում, և՛ գրավոր հաշվման ժամանակ:´
Սովորողի աշխատանքը գնահատելիս հաշվի եմ առնում սովորողի ուսումնական աշխատանքի ցուցանիշները.
  • սովորողի աշխատանքը դասարանում` օրվա համար նախատեսված առաջադրանքների կատարմանը նրա մասնակցության աստիճանով .
  • Բանավոր հաշվման ցուցանիշներ
  • Ուսումնական նախագծերի, ֆլեշմոբի մասնակցության ցուցանիշներ:

Սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների հաշվետվություն, 2016թ․

Հաշվետվություն-2016թ. Առարկայական ծրագրի կատարողական` Կրտսեր սպրոց, 4-5 րդ դասարան՝ Ծրագիր,  Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության Ծրագիր, 4-5 րդ դասարան Առաջադրանքների փաթեթ Առաջադրանքների փաթեթ` 4-1 դասարան 4-2 դասարան 5-րդ դասարան  Հեռավար աշխատանք Ռադիոնյութեր Առարկայական ֆլեշմոբ Սեպտեմբերյան  մաթ. ֆլեշմոբի հարցերի կազմման պատասխանատու.  4-5-րդ դասարաններ Սեպտեմբերյան  մաթ. ֆլեշմոբի  4-րդ և 5 -րդ դասարանների աշխատանքների ստուգում, վերլուծություն։ Հոկտեմբերյան մաթ․ ֆլեշմովի 4-րդ և 5-րդ դասարանների աշխատանքների ստուգում, վերլուծություն։ Նոյեմբերյան մաթ․ ֆլեշմովի 4-րդ և 5-րդ դասարանների աշխատանքների ստուգում, վերլուծություն։

Դեկտեմբերի 5-ին մաթեմատիկայի ընտրության խմբի երեխաների հետ անցկացրինք մաթեմատիկայի բանավոր դաս և վիկտորինա մրցույթ։

maxresdefaultՆոյեմբերյան ֆլեշմոբ մաթեմատիկայից

Հարգելիներս, ձեզ ենք ներկայացնում նոյեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի առաջադրանքները: Մասնակցության համար անհրաժեշտ է ընտրել համապատասխան մակարդակ և փորձել գտնել ներկայացված խնդիրների ճիշտ պատասխանները: Հիշեցնում ենք, որ ֆլեշմոբի Հայաստանի մասնակիցների պատասխանները ընդունվում են մինչև ժամը 24:00-ն: Մաղթում ենք հաճելի և հետաքրքիր ժամանց:

Մակարդակ 1

Մակարդակ 2

Մակարդակ 3

Մակարդակ 4

viq0uxbfp04Հաղթանակ124614602_zolotoykubok

Նոյեմբերի 16-ին, ժամը` 13:00-13:45ր  տեղի ունեցավ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԴԱ Արևելյան դպրոցում:
Օլիմպիադային  մասնակցեցին կրտսեր դպրոցի այն 4-5-րդ դասարանցիները, ովքեր ակտիվորեն մասնակցում են ամենամսյա  մաթեմատիկայի ֆլեշմոբին:
Յուրաքանչյուր  կրտսեր դպրոցից ներկայացան 10 սովորող
/սովորողներին ընտրել է այդ դպրոցի մաթեմատիկայի դասավանդողը/:

Մասնակիցներ — Հյուսիսային դպրոց

Գոհար Ստեփանյան

Հրաչյա Աբգարյան

Դավիթ Արտենյան

Նարե Մանուկյան

Խեչոյան Հակոբ 

Մերի Երեմյան

Ստեփան Հարությունյան

Սիմոնյան Գոռ

Մկրտչյան Նինա

Օհանյան Վրեժ

Ապագա մաթեմատիկների լարված պայքարում իրենց գիտելիքներով փայլեցին Հյուսիսային դպրոցի սովորողները և Արևմտյան դպրոցի սովորողների հետ հավաքելով 7 միավոր հաղթող ճանաչվեցին  ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ: 

1․ Հյուսիսային դպրոց — 7                                                                                                            Արևմտյան դպրոց — 7                                                                                                                           Արևելյան դպրոց — 2                                                                                                                          Հարավային դպրոց -2

Նոյեմբերի 14-19․2016թ․

nature___seasons___autumn___autumn_in_blue_colors_043965_Սեբաստացու օրեր, Կրթահամալիրի տոն 2016
Նոյեմբերի 14-19 9։00-9։15՝  տոնական ընդհանուր պարապմունքներ Հյուսիսային դպրոցում։
Նոյեմբերի 14, 16 Ժամը` 12:55-13:35 Բանավոր մաթեմատիկայի կազմակերպումը կրտսեր դպրոցում-4-5րդ դասարան

Նոյեմբերի 15 Ժամը` 09.20-09.40 պուրակային դաս նախագիծ  նախագիծ,  մասնակիցներ` 4-րդ և 5-րդ դասարանցիներ:Վայրը` Հյուսիսային դպրոցի արտաքին բակ:

Նոյեմբերի 16.
Մրցում են մաթ. ֆլեշմոբի  սեպտեմբեր, հոկտեմբեր ամսվա հաղթողները,
 4-5րդ  դասարան:
Վայրը`  միջին դպրոցի  գրադարան:

Նոյեմբերի 17:

Անգլերեն+ մաթեմատիկա
Ինտեգրված դաս:
Աշխատանք կայքից, տես այստեղ
Նոյեմբերի 16՝ Մանկավարժական աշխատողների ամենշաբաթյա դպրոց. համերգ «Սեբաստացիներ» համերգասրահում
Նոյեմբերի 18՝ մեդիաուրբաթ-համերգ
Նոյեմբերի 19՝ համերգ-տոնախմբություն «Հարիսա»

Սովորեցինք չափել դասասենյակի լրիվ մակերևույթի մակերեսը

Ուրբաթ օրը Հյուսիսային դպրոց-պարտեզի 5-րդ դասարանի սովորողների հետ սովորեցինք թե ինչ է նշանակում ուղղանկյունանիստ և սովորեցինք չափել դասասենյակի մակերեսը:

11․11․2016թ․ Պուրակային դաս-նախագիծ

Նոյեմբերին 11-ին Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանի սովորողների հետ պատկերացում կազմեցինք զուգահեռագծի մասին և սովորեցինք չափել նրա մակերեսը։ Այդ գիտելիքները մենք կիրառեցինք գործնականում՝ պուրակային աշխատանքներ կատարելիս։

maxresdefault26.10.2016թ․ Հոկտեմբերյան Ֆլեշմոբ, առաջադրանքները տես այստեղ։

Դասավանդողների աշնանային ճամբար

Հոկտեմբերի  24
9:00-9:30. պարատուն Մարմարյա սրահում
9:30-10:00. ընդհանուր պարապմունք
10:00-12:30 — ուսումնական կաբինետների նախաձմեռային պատրաստության աշխատանքներ
12:30-13:00. ընդմիջում
13:00-15:00 — «Ուսումնական աշուն» նախագծով հեռավար, առցանց աշխատանք սովորողների հետ

Հոկտեմբերի  25
9:00-9:30. պարատուն Մարմարյա սրահում
9:30-10:00. ընդհանուր պարապմունք
10:00-12:30 — ուսումնական կաբինետների նախաձմեռային պատրաստության աշխատանքներ
12:30-13:00. ընդմիջում
13:00-15:00 — Հատուկ կարիքով սովորողների անհատական ուսումնական պլանների լրացում
Հոկտեմբերի  26
9:00-9:30. պարատուն Մարմարյա սրահում
9:30-10:00. ընդհանուր պարապմունք
10:00-12:30 —խորհրդատվություն ծնողներին
12:30-13:00. ընդմիջում
13:00-15:00 —Խորհրդատվություն դասավանդողներին՝ ուղղված հատուկ կարիքով սովորողների հետ աշխատանքին, դժվարությունների քննարկում, հետագա անելիքների պլանավորում
Հոկտեմբերի  27
9:00-9:30. պարատուն Մարմարյա սրահում
9:30-10:00. ընդհանուր պարապմունք
10:00-12:30 — ուսումնական կաբինետների նախաձմեռային պատրաստության աշխատանքներ
12:30-13:00. ընդմիջում
13:00-15:00 — Հատուկ կարիքով սովորողների անհատական ուսումնական պլանների լրացում

Հոկտեմբերի  28
9:00-9:30. պարատուն Մարմարյա սրահում
9:30-10:00. ընդհանուր պարապմունք
10:00-12:30 — ուսումնական կաբինետների նախաձմեռային պատրաստության աշխատանքներ
12:30-13:00. ընդմիջում
13:00-15:00 — Հատուկ կարիքով սովորողների անհատական ուսումնական պլանների լրացում
14:00-15:00 — Հոկտեմբեր ամսվա նախագծերի ամփոփում, նոյեմբեր ամսվա նախագծեր։

Մաթեմատիկա + Անգլերեն
matematica
Մաթեմատիկա + Անգլերեն` ինտեգրված դաս 5-րդ դասարանցիների հետ: Նպատակը՝ սովորողներին սովորեցնել մաթեմատիկական տերմինները՝ օտար լեզվով: Ինտեգրված դասերը կլինեն շարունակական: Նախագիծը և առաջադրանքների փաթեթը՝ շուտով: Մաթեմատիկա + Անգլերեն` ինտեգրված դասի տեսահոլովակը տես այստեղ։

Գեղարվեստի դպրոցի ճիմապատում

Это слайд-шоу требует JavaScript.

Այսօր Գեղարվեստի դպրոցի մի խումբ սովորողների հետ փորձեցինք չափել հարակից բակի կանաչապատման մակերեսը: Նախ զննեցինք տարածքը, հետո առանձնացրինք քառակուսաձև, ուղղանկյունաձև տարածքները,այնուհետև`   համարակալեցինք:  Մակերեսը հաշվելու համար մենք օգտագործեցինք մետր։