Մարտ ամսվա հաշվետվություն

20170324_114614Հյուսիսային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի հինգ լավագույն սովորողների հետ այցելեցինք Նոր դպրոց-պարտեզ` մասնակցելու հերթական մաթեմատիկայի բանավոր վիկտորինա մրցույթին։ Մրցույթը անցավ բավականին լարված, բոլոր սովորողները շատ ոգևորված էին: այս անգամ մենք բավարարվեցինք միայն 2-րդ տեղը զբաղեցնելով:

4-րդ դասարանի սովորողների հետ սովորեցինք՝

  • Անհայտ բաժանելիի գտնելը:
  • Անհայտ բաժանարարի գտնելը:
  • Կապը թվաբանական գործողությունների միջև:
  • Բաժանում եռանիշ թվի:
  • Խնդիրներ հեռավորությունը հաշվելու վերաբերյալ:

Ստացած գիտելիքները 4-րդ դասարանցիների մոտ ամփոփվեցին առաջադրանքի միջոցով։

5-րդ դասարանի սովորողների հետ սովորեցինք՝

  • Երկու թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը և ամենափոքր ընդհանուր բազմապատիկը:
  • Սովորական կոտորակներ:
  • Սովորական կոտորակների գումարումը։
  • Կոտորակների ընդհանուր հայտարարի բերելը։
  • Նույն և տարբեր հայտարարներով կոտորակների գումարումը։

Ստացած գիտելիքները 5-րդ դասարանցիների մոտ ամփոփվեցին առաջադրանքի միջոցով։

Оставьте комментарий