Գարնանային նախագծային ուսուցման երկրորդ շաբաթվա հաշվետվություն

20170407_120846Ապրիլի 7-ին Հյուսիսային դպրոցում ժամը 12։00-ին կայացավ մաթեմատիկական վիկտորինա-մրցույթ, որին մասնակցեցին Հյուսիսային և Արևելյան դպրոցների  4-5-րդ դասարանցիներից բաղկացած թիմերը։ Վիկտորինա մրցույթը սկսելուց առաջ սովորողների կողմից ընտրվեցին թիմերի ավագները։ Մաթեմատիկային վիկտորինա բաղկացած էր երեք փուլից։ I-ին փուլը կոչվում էր բանավոր հաշիվ, որի նպատակն էր ստուգել սովորողների բանավոր հաշվարկը թվաբանական գործողույթուններով, այս փուլում միմիյանց միջև մրցեցին յուրաքանչյուր թիմից 2 սովորող։ II-րդ փուլը էր կոչվում էր մեծություններ, որի նպատակն էր սովորողների մոտ ստուգել մաթեմատիկական մեծությունների հետ կապված առաջադրանքների բանավոր արագ հաշվարկը, այս փուլում միմիյանց միջև մրցեցին յուրաքանչյուր թիմից ևս 2 սովորող։ Իսկ արդեն III-րդ և վերջին փուլում իրար հետ մրցեցին 2 թիմերի ավագները։ Երկու թիմերի բոլոր սովորողներն էլ շատ ակտիվ և ոգևորված մասնակցեցին մրցմանը, բայց այս անգամ ավելի ուժեղ գտնվեցին Հյուսիսային դպրոցի սովորողները։

5-րդ դասարանի սովորողների հետ սովորեցինք՝

  • Կոտորակների հանումը:
  • Կոտորակների բազմապատկումը:

4-րդ դասարանի սովորողների հետ սովորեցինք՝

  • Ամփոփիչ ևամրապնդող առաջադրանքներ։
  • Բաժանում մնացորդով։
  • Մաս և ամբողջ։
  • Թվի մասը գտնելը։

Оставьте комментарий