Մանկավարժության հունիսյան ճամբար 2017

18835086_945766582230901_1345181662_n

Մանկավարժության հունիսյան ճամբարը բաց է՝ կազմված մանկավարժների (կրթահամալիրի և հանրապետության այլ դպրոցների), մանկավարժ աշխատել ցանկացողների խառը ջոկատներից:

Մանկավարժության ճամբարը կազմակերպվում է՝

  • հունիսի 19-21, հունիսի 26-28՝ կրթահամալիրում.
  • հունիսի 22-24՝ կրթամշակութային արշավ Ջավախք, ուսումնական ճամփորդություններ, նախագծեր.
  • հունիսի 29-30՝ ուսումնական տարվա ամփոփում, 2017-2018-ի դասավանդման հայտերի գրանցում։

Ոչ կրթահամալիրցին մասնակցության համար լրացնում է հայտը: Հանրապետության հանրակրթական դպրոցներից գործուղված մասնակիցները կարող են օգտվել կրթական փոխանակումների ծառայությունից։ Այլ մասնակիցների համար ուղեգրի արժեքը՝ 15 000 դրամ է։

Այստեղ ներկայացվում է «Մաթեմատիկոսներ» ջոկատի անելիքը։

  • Ընդհանուր պարապմունք
  • Ուսումնական նախագծեր
    ուսումնական տարվա ամփոփում (հաջողություններ-ձեռքբերումներ, լուծելիք խնդիրներ), մեթոդական ուղեցույցների ժողովածու, 2017-2018-ի ուսումնական օրացույց, այլ մշակումներ

խնդիրների լուծման թվաբանական մեթոդներ. կրթահամալիրում մաթեմատիկա դասավանդողների համար պարտադիր, կարող է լինել նաև երկրորդ խումբը՝ դասվարների համար,
–մաթեմատիկայի դասավանդումը տարրական դասարաններում. դասվարների համար, այս պարապմունքները կարող են զուգակցվել շախմատի, լողի, հեծանվի, երգ ու պարի հետ,

  • Մարզական գործունեություն
    շախմատ
    սեղանի թենիս
  • Դասընթացներ, այլ պարապմունքներ, այլ ուսումնական աշխատանք
  1. Մանկավարժական աշխատողների անգլերենի պարապմունք
  2. «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի պարապմունք
  3. Մանկավարժական աշխատողների ֆիզիոթերապիայի պարապմունք
  4. Գրական ակումբ
  5. Անհատական պլանով այլ ուսումնական աշխատանք
  • Ուսումնական քայլարշավ
  • «Գետը քաղաքում» նախագիծ

Ստորև՝ օրակարգը՝

 9.00 – 9.45 – մարզական պարապմունք
10.00-10.30 – ընդհանուր պարապմունք
10.30 – 12.30 – ուսումնական նախագծերի իրականացում
12.30 -13.00 – ընդմիջում
13.00-15.00 – դասընթացներ, այլ պարապմունքներ, այլ ուսումնական աշխատանք։

Оставьте комментарий