ԻՄ ՄԱՍԻՆ

image-3Ես` Գևորգ Գրիգորյանս, ծնվել եմ 18 մարտի 1990թ.  ք. Երևանում: 1996-2006թթ. սովորել եմ թիվ 197 միջնակարգ դպրոցում, 2006-2010թթ. սովորել եմ ՀՊՃՀ(ՊՈԼԻՏԵԽՆԻԿ)-ի Մեքենաշինության բաժինը «ինժեներ մեխանիկ» մասնագիտությամբ, ուսմանս զուգահեռ 2008-2010թթ. սովորել եմ «ծրագրավորում» մասնագիտությունը: 2010-2012թթ. ծառայել եմ ՀՀ ԶՈՒ թիվ 21127 զորամասում: Սիրում եմ համակարգչային ծրագրեր, սպորտ և շախմատ:Բնավորությամբ հանգիստ եմ, համբերատար, անկեղծ և նվիրված: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի  և Նոր դպրոցներում որպես մաթեմատիկայի դասավանդող: